28.11.2013|
17:38
Վիլնյուսում մեկնարկած Արևելյան գործընկերության գագաթաժողովի մամուլի պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ քաղաքական օրակարգի առաջին և գլխավոր հարցը դարձավ ՈՒկրաինայի դիրքորոշման անսպասելի փոփոխությունը: Քաղաքական գործիչները, դիվանագետները և համաշխարհային լրատվամիջոցները կենտրոնացան այն հարցի վրա, թե արդյոք ՈՒկրաինան կստորագրի Եվրոպայի հետ Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագիրը: Չնայած ՈՒկրաինայի որոշմանը, Արևելյան գործընկերության ծրագրի ապագան չի կարող և չպետք է դրան զոհ գնա, նշված է մամուլի հաղորդագրությունում: